Աշխատանքից հերթական ազատումը՝ քաղաքական դրդապատճառներով

Աշխատանքից հերթական ազատումը՝ քաղաքական դրդապատճառներով

Մենք երեկ գրել էինք, որ Լոռու մարզում Փաշինյանին չաջակցողների նկատմամբ իսկական կադրային ջարդ է սկսվել, Փաշինյանը չի էլ թաքցնում, որ ընտրվելուց հետո ավելի «պողպատյա» մանդատով այս ջարդը շարունակվելու է։ Մասնավորապես, մենք գրել էինք, որ աշխատանքից ազատել են Լորուտի դպրոցի տնօրենին, Վանաձորի մանկավարժական համալսարանի դասախոսին և Միխայիլովկա համայնքի վարչական ղեկավարին, որոնք հրաժարվել են Փաշինյանի օգտին քարոզչություն անել։

Այսօր տեղեկացանք, որ մոտ մեկ շաբաթ առաջ  աշխատանքից ազատել են նաև Վանաձորի թիվ 22 դպրոցի փոխտնօրեն Լուսինե Գենջյանին։ Տեղեկությունը ստուգելու համար զանգահարեցինք տնօրեն Դավիթ Մելքոնյանին՝ հարցնելով, թե ինչո՞ւ է ազատել փոխտնօրենին, Մելքոնյանը, լսելով հարցը, մի պահ լռեց, ապա պատճառաբանեց, որ մեզ չի ճանաչում և կխոսի, երբ լրագրողի վկայականով գնանք Վանաձոր։