Նիկիտա Միխալկովը հոսպիտալացվել է

79-ամյա ռուս կինոռեժիսոր Նիկտիա Միխալկովը հոսպիտալացվել է։ Նրա մոտ ի հայտ են եկել սրտի հետ կապված լուրջ խնդիրներ։ Ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Միխալկովի ինքնազգացողությունը սկսել է վատանալ դեռ մարտի սկզբին, երբ հանկարծակի բարձրացել է ճնշումը։ Այդ ժամանակ նրան տեղափոխել են հիվանդանոց եւ բժիշկները կարողացել են իրավիճակը կայունացնել։
Սակայն ստուգումները պարզել են, որ նրա մոտ սիրտ-անոթային համակարգի եւ զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներ կան։ Այն ժամանակ որոշում է կայացվել, որ աշխարհահռչակ ռեժիսորը կարող է ամբուլատոր դեղորայքային բուժում անցնել։
Կարծիքներ