Մի տարի կարող է լինել 4.7 տոկոս աճ, մյուս տարի կձգտենք 5 տոկոսից ավելիի

Մի տարի կարող է լինել 4.7 տոկոս աճ, մյուս տարի կձգտենք 5 տոկոսից ավելիի

«Ես ձեզ անկեղծորեն ասեմ՝ մենք կատարել ենք տնային աշխատանք, մենք կատարել ենք վերլուծություն, դա մակրոմակարդակում կատարված վերլուություն է։ Հաշվի են առնվել բազմաթիվ մակրոտնտեսական ցուցանիշներ՝ ներդրումների ցուցանիշներ, արտահանան ցուցանիշը, մենք գնահատել ենք մեր գործողությունների արդյունքը՝ ինչ կարող ենք ունենալ, եթե մենք մեր ծրագիրը իրագործենք»,այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով կառավարության ծրագրի մասին՝ ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։



Նրա խոսքով՝ նոր ծրագրում իրենք ամրագրել են միջինը հինգ տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, ինչը նշանակում է, որ իրենք ջանք պիտի գործադրեն՝ դրան հասնելու համար։
«Միջինում հինգ տարվա աճը չի նշանակում, որ մենք ուղղակի ֆիքսելու ենք հինգ տոկոս։ Մի տարի կարող է լինել 4.7 տոկոս, մյուս տարի կձգտենք 5 տոկոսից ավելի ցուցանիշի, որպեսզի հինգ տարիների ընթացքում միջինը հինգ տոկոսի ցուցանիշն ապահովենք»,-ասաց նա։



Hraparak.am-ի դիտարկմանը, թե Տիգրան Սարգսյանն էլ իր ժամանակ 7 տոկոս տնտեսական աճ էր խոստանում, սակայն 3 տոկոսը չգերազանցեց, Արամյանն ասաց․ «Ես ուզում եմ շեշտել՝ մենք չպտեք է մոռանանք, որ ապրում ենք գլոբուսի վրա, և կան տենդենցնենր, որոնք որ մեզ վրա ազդում են։ Եվ դրանք անկանխատեսելի են։ Օրինակ՝ 2013 թվականին որևիցե մեկը չէր կարող կանխատեսել, որ Ռուսաստանի և ովրոպական ու ամերիկյան բլոկի հետ քաղաքական հենքի վրա կլինի կոնֆլիկտ, որը կվերածվեր տնտեսական պատերազմի։ Արդյոք որևիցե մեկը կարո՞ղ էր դա կանխատեսել»։



Հիմա այդ ռիսկերը հաշվի առնվա՞ծ են նոր ծրագրում, որ կարողանան հինգ տոկոսանոց միջինացված աճը ապահովեն։ Արամյանն ասաց․ «Այո։ Մշտապես էլ ռիսկեր կան։ Աշխարհում այնպես է, որ միշտ էլ հնարավոր են աշխարաքաղաքական, տնտեսական զարգացումներ»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ