2013թ վիրավորված զինծառայողին 4 տարի անց գումար են տալիս արտերկրում բուժում ստանալու համար

2013թ վիրավորված զինծառայողին 4 տարի անց գումար են տալիս արտերկրում բուժում ստանալու համար

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել «Թումո» ուսումնական կենտրոնում  ուսուցում կազմակերպել այն զինծառայողների համար, ովքեր կցանկանան լրացուցիչ կրթություն ստանալ։



Վարչապետը հանձնարարեց բոլոր գերատեսչություններին ձեւակերպել իրենց ոլորտում աշխատուժի պահանջարկը եւ ներկայացնել կառավարությանը։ «Մենք հիմա ունենք մի իրավիճակ, երբ գործարարները իրենց բիզնեսը իրենց ձեւով են կազմակերպում եւ դրա արդյունքում աշխատանքի արդյունավետությունը հաճախ պակասում է, պետք է որակյալ աշխատուժ, արագ ու արդյունավետ բիզնես կազմակերպելու համար»։



Պաշտպանության նախարարը նաեւ խնդրեց կառավարությանը 8մլն դրամ հատկացնել մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին արտերկրում բուժելու համար։ «Մենք առայժմ կարողացել ենք 4 զինծառայողի նման աջակցություն ցույց տալ, երբ Հայաստանում նրանց բուժումը անհնար է»,-ասաց Վիգեն Սարգսյանը։ Մոտ 8 մլն դրամ կհատկացվի մարտական գործողությունների ժամանակ հրազենային վիրավորում ստացած զինծառայող Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար։



Նշենք, որ Մհեր Պետրոսյանը գլխուղեղի ծանր վիրավորում ստացել էր 2013-ին՝ մարտական հենակետում: Փաստորեն նրան ընդամենը 4 տարի անց են գումար տալիս արտերկրում բուժում ստանալու համար։