Կյանքի Կանոններ Եվա Գրինից․ Էրոտիկ տեսարանները բավական անկեղծ էին

Կյանքի Կանոններ Եվա Գրինից․ Էրոտիկ տեսարանները բավական անկեղծ էին

Ֆրանսիացի կինոյի եւ թատրոնի դերասանուհի, մոդել։



Ես երբեք էլ ինձ լավ չեմ զգացել մերկ վիճակում։



«Երազողները» էրոտիկ ֆիլմում (Բերնարդո Բերտոլուչիի ֆիլմի, 2003 թ․) տեսարանները բավական բաց ու անկեղծ էին։ Օրինակի համար այնտեղ մի տեսարան կա, երբ իմ հերոսուհին կորցնում է կուսությունը։ Տեսարանը նկարահանելուց առաջ ինձ առաջարկեցին մի փոքր ալկոհոլ, եւ խոստովանում եմ, որ չհրաժարվեցի մի փոքր վիսկիից։ Լուի Գարելը եկավ ինձ մոտ ու ասաց․ «Ես ցույց կտամ քեզ իմ առնանդամը, եթե դու ինձ ցույց տաս քո կրծքերը»։ Այդպես էլ արեցինք, եւ նա ասաց․ «Կրծքերդ սքանչելի են»։ Միանգամից ավելի թեթեւացա։



Կինոն կարող է լինել կամ մեծ, կամ հասարակ, կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ ես սիրահարվեմ «նրան»։



Ես դադարում եմ հպարտանալ ինքս ինձնով, երբ ինչ-որ բան եմ անում հանուն փողի։



Լոս Անջելեսը շատ դաժան վայր է՝ կառուցված հիերարխիայի կողմից։ Եթե դու ինչ-որ միջին տեղում ես, դու պարզապես աղբ ես, եթե հատակում ես՝ դու պարզապես գոյություն չունես։



Չեմ կարող ասել, որ ինձ լիովին ձեռնտու է իմ աշխատանքը։ Հնարավոր է մի օր տեղափոխվեմ Նորվեգիա եւ սկսեմ տորթեր թխել։



Իմ մեջ հոսում է ալժիրցու, թուրքի, շվեդի, իսպանացու արյուն։ Ես ինձ աշխարհի քաղաքացի եմ զգում։



Մարդիկ զարմանում են՝ իմանալով, որ ես շատ տնակյաց եմ։ Ես չեմ սիրում ոչ ակումբներ, ոչ երեկույթներ։ Նկարահանումներից հետո ես սիրում եմ գալ տուն, տեղավորվել կրակի առաջ, մի գավաթ գինով եւ գրքով։ Ձանձրալի է, չէ՞։



Թատերական դպրոցում ես միշտ բացասական կերպարների դերեր էի ընտրում, իմ կարծիքով դա լավագույն միջոցն է էմոցիաները կառավարելու։



Երբ ինձ առաջարկում են փոխարինել կասկադյորով, ես միշտ համաձայնվում եմ, ես չեմ ցանկանում զահվել հանուն կինոյի։



Իմ տունը նման է կենդանաբանական այգու, դե մեռած կենդանաբանական այգու, քանի որ կան շատ կենդանիների խրտվիլակներ։



Ես շիկահեր եմ, սակայն 15 տարեկանից սեւ եմ ներկում մազերս։ Հնարավոր է դա իմ թաքնվելու մի ձեւն է։



Ես դեմ չեմ պլաստիկ վիրաբուժությանը, սակայն ինձ թվում է հիմարություն է, այն որ բոլորը ցանկանում են նույն կազմվածքն ունենալ։



Ամենավատ բանը, որ կարող է տղամարդն անել իր արտաքին տեսքի հետ, դա լավ երեւալու փորձն է։ Որքան պարզ, այնքան լավ։



Կինոն եւ կյանքը սահմաններ չունեն։



Ես ամենեւին էլ վագր չեմ, ավելի շուտ՝ սեւ պուդել։



Աշխեն Քեշիշյան