Բրազիլիայի նախկին նախագահը 9,5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Բրազիլիայի նախկին նախագահը 9,5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի և փողերի լվացման մեջ և դատապարտվել 9,5 տարվա ազատազրկման, հաղորդել է Globo հեռուստաալիքը:



Նախկին նախագահին կոռուպցիոն գործունեության 5 մեղադրանք է առաջադրվել: Մասնավորապես նրան մեղադրել են հանգստյան գոտիներից մեկում որպես կաշառք ավելի քան մեկ միլիոն արժողությամբ տուն վերցնելու մեջ:



Նշվում է, որ դա Սիլվան դարձավ Բրազիլիայի պաըմության մեջ առաջին նախկին նախագահը, ով քրեական պատասխանատվության է ենթարկվել երկրի նոր սահմանադրության ընդունումից հետո (1988թ.):