Իրկուտսկի մարզում այրվում են հատուկ պահպանվող տայգաները

Իրկուտսկի մարզում այրվում են հատուկ պահպանվող տայգաները

Իրկուտսկի մարզում հրշեջները սկսել են հանգցնել հատուկ պահպանվող տայգաներում բռնկված հրդեհը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը: Հրդեհը բռնկվել է «Մերձբայկալյան» ազգային պարկում: Հրդեհի մակերեսը մոտ 1000 հեկտար է: Այն սկսվել է Կաչուգսկի տեղամասում եւ Ուստ Կուսկի շրջանում: Երկու օջախներն էլ ներկայումս հաջողվել է տեղայնացնել: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 147 մարդ եւ 21 միավոր տեխնիկա, 96 հրշեջ դեսանտային: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: