Ֆիրդուսու փողոցում նորից իրարանցում է սկսվել (լուսանկարներ)

Ֆիրդուսու փողոցում նորից իրարանցում է սկսվել (լուսանկարներ)

Ֆիրդուսու փողոցի բնակիչները ահազանգում են, որ Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության աշխատակիցները փողոցի երկու ծայրից տրակտորներ են մոտեցրել և պատրաստվում են տակնուվրա անել փողոցը, որը, շուկայի փակումից հետո որոշ չափով հենց քաղաքացիների կողմից մաքրվել էր տաղավարների մնացորդներից:



Բնակիչները մտահոգ են, որ քաղաքապետարանը կրկին անանցանելի կդարձնի փողոցը:
«Երևի մեր հանդեպ թշնամանք կա, պատժամիջոցներ են կիրառում: Չեն մտածում, որ այստեղ ծերեր, հաշմանդամներ կան, որ չեն կարողանում նույնիսկ տուն հասնել: Սա ի՞նչ վերաբերմունք է»,- ասում է բնակիչներից մեկը:



Դեպքի վայրից մեր թղթակիցը տեղեկացնում է, որ քաղաքացիները փորձում են խոչընդոտել քաղաքապետարանի գործողությունները և փակել են տեխնիկայի ճանապարհը: