Սեւանի մակարդակն իջել է

Սեւանի մակարդակն իջել է

Ըստ ԷկոԼուրի՝ Սեւանա լճի մակարդակը շարունակում է իջնել: Օգոստոսի 11-ի դրությամբ լճի մակարդակը 2017թ․ հունիսին հասած ամենաբարձր նիշից` 1900.91մ-ից իջել է 18 սմ-ով` կազմելով է 1900,73մ: Նախորդ տարվա նույն օրվա համեմատ լճի մակարդակը բարձր է ընդամենը 2 սմ-ով, 2016թ․ հուլիսի 11-ին այն կազմել է 1900.71մ: Սեւանա լճի մակարդակի անկումը պայմանավորված է ջրի աննախադեպ բացթողումներով: Արդեն իսկ Սեւանա լճից իրականացվում է լրացուցիչ 100 միլիոն խմ-ի ջրառը, որի համար ՀՀ կառավարության առաջարկով ԱԺ-ն հուլիսի 6-ին ընդունեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 197.946 միլիոն խմ ջուր, որից 0.741 միլիոն խմ-ն չկարգավորված արտահոսքն է: Ընդունված օրենքի համաձայն, Սեւանից դեռ 72.795 միլիոն խմ ջուր էլ պետք է բաց թողնվի: