Ամիրյան-Բուզանդ փողոցների հարակից տարածքը նոր տեր ունի

Ամիրյան-Բուզանդ փողոցների հարակից տարածքը նոր տեր ունի

Ամիրյան-Բուզանդ փողոցներին հարակից տարածքը, որտեղ գտնվում է Մուշեղ Իշխանի անվան դպրոցը եւ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտը, ուղիղ վաճառքի ձեւով օտարվելու է «GM development» ընկերությանը բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով։ Այս մասին որոշումը Կառավարության նիստին ներկայացրեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։ Նա հայտնեց, որ այս տարածքը իրացման գոտի էր ճանաչվել, սակայն նախկին կառուցապատողը սնանկ է, եւ հիմա նոր կառուցապատող է հայտնվել՝ ի դեմս այդ ընկերության։ «Նա կլուծի բնակիչների հետ խնդիրները, նաեւ իր վրա է վերցրել Ամիրյանը Բուզանդին միացնող նոր փողոցի կառուցումը, նոր Սոս Սարգսյանի անվան թատրոնի կառուցում։ Նախագիծը իրականացվելու է երկու փուլով, ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը 15մլն դոլար է»։