Վարչապետը հանձնարարել է ամփոփել կառավարության գործունեության մեկ տարվա աշխատանքը և հանրությանը հաշվետվություն ներկայացնել

Վարչապետը հանձնարարել է ամփոփել կառավարության գործունեության մեկ տարվա աշխատանքը և հանրությանը հաշվետվություն ներկայացնել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:



Կառավարության գործունեության մեկ տարվա հաշվետվության վերաբերյալ վարչապետը նշել է. «Մեկ ամսից լրանում է կառավարության ընդհանուր գործունեության մեկ տարին: Հաշվի առնելով կառավարության հանրության հետ հետադարձ կապի և հաշվետվողականության քաղաքականությունը՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 1-ամսյա ժամկետում ամփոփել ըստ ոլորտների նախաձեռնած բարեփոխումների, միջոցառումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները և հանրությանը ներկայացնել հստակ հաշվետվություններ: Այն գերակա խնդիրները, որոնք դեռևս ընթացքի մեջ են, ևս պետք է հստակ ներկայացվեն՝ մանրամասնելով թե կոնկրետ ինչ փուլում են և ինչ ժամկետներում կհասցվեն ավարտին»: