Կյանքի կանոններ Գուստավ Կլիմտից․ Ցանկացած էրոտիկա արվեստ է

Կյանքի կանոններ Գուստավ Կլիմտից․ Ցանկացած էրոտիկա արվեստ է

Ավստրիացի նկարիչ, ավստրիական նկարչության մեջ մոդեռնի հիմնադիր։ Նրա նկարների հիմնական թեման կնոջ մարմինն է, գործերի մեծ մասն աչքի է ընկնում ակնհայտ էրոտիզմով։ Գուստավ Կլիմտի «Համբույրը» կտավը գտնվում է Վիեննայի Բելվեդեր պատկերասրահում եւ համարվում է վաղ նորագույն շրջանի գլուխգործոցներից մեկը։ Այն վիեննական մոդեռնի խորհրդանիշ է եւ համարվում է Կլիմտի ամենահայտնի աշխատանքը։ Մասնագետների կարծիքով՝ նկարիչը կտավում պատկերել է Էմիլիա Ֆլյոգեին։ Նա ամբողջ կյանքում եղավ նկարչի կողքին։ Յուրաքանչյուր ազատ վայրկյան նա անցկացրեց նկարչի արվեստանոցում։ Հենց էմիլիան է փրկել նկարչի բազմաթիվ էսքիզներ ոչնչացումից։ Նկարիչը մահից առաջ ասել է․ «Կանչե՛ք Էմիլիային»։



Անգամ այն պահին, երբ ես հասարակ նամակ պետք է գրեմ, ես վախեցած եմ կարծես ծովային հիվանդությունից։



Գոյություն չունի իմ ինքնանկարը։ Ինձ երբեւէ չի հետաքրքրել իմ անձը՝ որպես գեղանկարի օբյեկտ։ Ինձ ավելի շատ ուրիշ կերպարներ են հետաքրքիր, առաջնահերթ՝ կանայք։ Ես կարծում եմ, որ իմ անձը ամենեւին էլ հետաքրքիր չէ։



Ես նկարիչ եմ, որ աշխատում է առավոտից երեկո։



Երբ ես վերջանցում եմ նկարը, ես չեմ շտապում այն ցուցադրել մարդկանց։ Ինձ համար կարեւոր է․ չէ որ իմ գործը ուղղակի դուր գա, այլ թե ո՞ւմ դու կգա։



Ցանկացած էրոտիկա արվեստ է։



Երբ լավ եղանակ է, ես անտառ եմ գնում ու սկսում եմ ծառեր նկարել։ Դա մոտավորապես տեւում է ութ ժամ։



Երբեմն ես բաց եմ թողնում առավոտյան նկարչության իմ սեանսը եւ սովորում եմ իմ ճապոներեն գրքերը՝ բաց երկնքի ներքո։



Ով ցանկանում է ավելի լավ ճանաչել ինձ, պետք է ուշադիր նայի իմ նկարներին, որպեսզի հասկանա, թե ով եմ ես։



Երիտասարդությունը միշտ էլ ցանկանում է քանդել եղածը, սակայն ես չեմ պատրաստվում փնփնթալ նրանց վրա։



Աշխեն Քեշիշյան