Սա ֆաշիզմ է հայ ժողովրդի դեմ. Պավլիկ Մանուկյանը՝ իշխանությունների մասին

Սա ֆաշիզմ է հայ ժողովրդի դեմ. Պավլիկ Մանուկյանը՝ իշխանությունների մասին

Չե՞ք տեսնում, որ սա օրհասական է, սա ֆաշիզմ է հայ ժողովրդի դեմ. Հայաստանը սարքել են լաբորատորիա, փորձարկումներ է, որ անում են: Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը:

 Նա ասել է, որ այսօրվա իշխանությունները մեր բանակի կենացը չեն խմում եւ պիղծ օրենքեր են անցկացնում համաճարակի անվան տակ. «Այս վիրուսները կանցնեն, բա տակն ի՞նչ է մնալու, դուք ինչպե՞ս եք ներկայանալու մեր, ձեր սերունդներին, մտածե՞լ եք այդ մասին...Այսպես շարունակել անհնար է։ Ինչպես այն ժամանակ պարտադիր բռնում էին գաղթի ճամփեն, հիմա էլ դիմակահանդեսին են համատարած մասնակցում, չե՞ք տեսնում` ձեզ ուղղակի ծաղրում են, իրենց խնջույքները չե՞ք տեսնում, այնտեղ սոցիալական ապահովության սահմաններ չե՞ն պահանջում»։