Փաշինյան-Էրդողան հանդիպում իրոք կարող է տեղի ունենալ․ Ռուբեն Ռուբինյան

Փաշինյան-Էրդողան հանդիպում իրոք կարող է տեղի ունենալ․ Ռուբեն Ռուբինյան

Փաշինյանի և Էրդողանի հանդիպում իրոք կարող է տեղի ունենալ, օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է: Այս մասին Ազատություն ռադիոկայանին ասել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է։ Մեր դիրքորոշումները այս առումով չեն փոխվել», - ասել է Ռուբինյանը: