Եվս մեկ Ղարաբաղյան պատերազմ չի լինի․ «Վեդոմոստիի» անդրադարձը․ մաս 4-րդ

Եվս մեկ Ղարաբաղյան պատերազմ չի լինի․ «Վեդոմոստիի» անդրադարձը․ մաս 4-րդ

Հայաստանը Ղարաբաղը տանուլ տվեց 2020 թվականին, քանի որ երեք միլիոն բնակչություն ունեցող, ծովից կտրված եւ երկու կողմերի բլոկադայի մեջ գտնվող երկիրը չունեցավ հնարավորություն հզոր եւ ժամանակակից բանակ ստեղծելու։ Ճակատագրի չար կատակ էր այն, որ 94 թվականին Հայաստանը հաղթեց Ադրբեջանին պատերազմում եւ հայկական հանրությունը դրանից ոգեւորված որոշեց, որ հայերը սկզբունքորեն ավելի ուժեղ են, քան ադրբեջանցիները եւ ցանկացած պահի կարող են կրկնել հաղթանակը։ Արդյունքում ձախողվեց Հայաստանը երկրորդ Իսրայելի վերածելու քաղաքականությունը, որտեղ ողջ բնակչությունն է զինված, վարժված ռազմական գործին եւ պատրաստ ցանկացած պահի մտնել մարտի մեջ։

Հայերը, որ տառապել էին մեծապես Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, իրենց գործերով սկսեցին զբաղվել՝ բիզնեսով, աշխատանքով, ուսմամբ, համարելով, որ եթե հարկ լինի, դյուրությամբ կջարդեն թուրքերին։ Ադրբեջանին սակայն հաջողվեց ստեղծել հզոր եւ լավ վարժեցված բանակ՝ ժամանակակից զինտեխնիկայով օժտված։ Հայաստանի եւ ԼՂՀ հույսերն առ այն, որ Ռուսաստանը կօգնի, ի դերեւ ելան։ Մոսկվային հարկավոր եղավ պահել լավ հարաբերությունները Թուրքիայի եւ հարուստ Ադրբեջանի հետ, ու բացի այդ էլ, Ադրբեջանն Ռուսաստանից ամենաարդիական սպառազինություններն էր գնում։ Ռուսաստանից Հայաստանը ստանում էր ինքնարժեքով սպառազինություններ կամ անվճար սպառազինություններ՝ ավելի փոքր ծավալների, եւ 44-օրյա պատերազմի ժամանակ եղավ այնպես, որ Հայաստանը պարզվեց, որ զինված էր հին՝ խորհրդային ժամանակների զենքով։

16 թվականին ադրբեջանական բանակը հետախուզական քառօրյա սրացմամբ ստուգեց իրավիճակը եւ պարզ դարձավ, որ հրետանին ու անօդաչուները կարողանում են հեշտությամբ ոչնչացնել հայկական դիրքերը եւ հայերը դրանց դիմադարձելու ոչինչ չունեին։ Սակայն նույնիսկ Քառօրյա սրացումից հետո հայկական հասարակությունը շարունակեց մնալ այն վստահության մեջ, որ ռազմական գերակշռություն ունի հակառակորդի հանդեպ։