Աշխատում է՝ «Չէ, որ չէ, ուզում եմ» սկզբունքը

Աշխատում է՝ «Չէ, որ չէ, ուզում եմ» սկզբունքը

Ինչպես հայտնի է այսօր վերաքննիչ քրեական դատարանը Մանվել Գրիգորյանի նկատմամաբ որպես խափանման միջոց կրկին կալանքը կիրառելու վերաբերյալ որոշում կայացրեց։ Պատասխանելով հարցին, թե ի՞նչն էր դատարանի որոշման հիմքը, Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը ասաց․

«Դատախազության 6 էջանոց բողոքում որևէ նոր բան չի եղել, եղել են կալանքի վերցնելու պահին շարադրված դատախազության ենթադրությունները, որոնք որ կյանքի չեն կոչվել։ Այդ ենթադրությունները եղել են, կան և շարունակում են մնալ ենթադրություններ, պատրանքային ինչո-որ բաներ են։ Իրավապաշտպան գործունեությամբ զբաղվելը, փաստաբանությամբ զբաղվելը այսօր մեր երկրում անարդյունավետ է, որովհետև երբ որ հղում ես կատարում օրենքին, հղում ես կատարում փաստերին, դրանք չեն աշխատում և աշխատում է փողոցը, աշխատում է մարդկանց «ուզում եմ, ուզում եմ, չէ որ չէ» ցանկությունները։ Ուղղակի օրենքն անզոր է, այսպես ասեմ, ոչ միայն օրենքը, այլև տրամաբանությունը, առողջ բանականությունը անզոր են։ Դատարանի որոշման հիմքում դրված է դատախազի ենթադրությունները, որ կարող է խոչընդոտել»,- ասաց Արսեն Մկրտչյանը։