Պուտինը շնորհավորել է Փեզեշքիանին, Ալիևին և մի շարք այլ ղեկավարների

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովրուզի տոնի առթիվ շնորհավորել է Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի առաջնորդներին՝ Իլհամ Ալիևին, Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Սադիր Ջապարովին, Էմոմալի Ռահմոնին, Սերդար Բերդիմուհամեդովին և Շավքաթ Միրզիյոևին։
Իր շնորհավորանքում Պուտինը վստահություն է հայտնել, որ երկրների միջև ռազմավարական գործընկերությունը կշարունակի ամրապնդվել՝ ի շահ բարեկամ ժողովուրդների, նաև իր բարեմաղթանքները փոխանցել այդ պետությունների քաղաքացիներին։
Շնորհավորանքներ են հղվել նաև Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին։
Կարծիքներ