Առողջապահության ոլորտում մենք անշեղորեն ընթանում ենք նախանշած ուղով. մարզպետ
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արտակարգ դրությունն ու դրանով պայմանավորված՝ մեր մարզում առաջնահերթությունների վերաբաշխումը թեեւ էականորեն շեղեց մեզ կայուն զարգացմանն ուղղված բազմաթիվ անելիքներից, սակայն, մասնավորապես, առողջապահության ոլորտում մենք անշեղորեն ընթանում ենք նախանշած ուղով եւ Նաիրիի տարածաշրջանում մեր թիվ մեկ անելիքը՝ Եղվարդի " Նաիրիի" ԲԿ-ում խորքային բարեփոխումների իրականացնումն է եւ ծննդօգնության բաժանմունքի հիմնովին վերանորոգումը եւ վերազինումը։
Այսօրվա բաց եւ թափանցիկ մրցույթի արդյունքներով նպատակ ունենք համալրելու մեր բուժանձնակազմը նոր, առաջադեմ ու հմուտ կադրերով՝ որպես առաջնահերթ գործոն մեր ԲԿ-ի զարգացման ռւ առաջխաղացման ճանապարհին։
Իսկ արդեն արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո կհայտարարվի ծննդօգնության բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող ընկերության ընտրության մրցույթը. նախագծերն արդեն պատրաստ են»
Կարծիքներ