Որքան գումար կկորցնի Թուրքիան F-35-ների ծրագրից դուրս մնալու պատճառով

Որքան գումար կկորցնի Թուրքիան F-35-ների ծրագրից դուրս մնալու պատճառով

Միացյալ Նահանգները հաղորդել է, որ Թուրքիան F-35-ների ծրագրից դուրս մնալու պատճառով կկորցնի ինը միլիարդ դոլար։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի՝ գնումների եւ թիկունքային ապահովման հարցերով պատասխանատու Էլեն Լորդը։ Նա մանրամասնել է, որ այդ գումարի մեջ ներառված են ծրագրի մասնակցության տնտեսական օգուտներն ու աշխատատեղերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Ըստ ծրագրի, Թուրքիան պետք է արտադրեր 900 միավոր կործանիչ ինքնաթիռ, սակայն հիմա արդեն դրանց արտադրությամբ կզբաղվի ԱՄՆ-ն։ Լորդը նաեւ ասել է, որ Վաշինգտոնը այժմ քննարկում է Անկարայի նախնական ներդրումների հետ վերադարձման հարցը։