Վեց ամսական Արտաշեսի մասին նախարարը տեղյակ է

Վեց ամսական Արտաշեսի մասին նախարարը տեղյակ է

Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է ՝

«Վերջերս "Արաբկիր" ԲԿ-ում բուժօգնություն ստացող 6 ամսական Արտաշես Դանիելյանի դեպքի հետ կապված տեղեկացնում ենք, որ այն ի սկզբանե եղել է և կա Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում։

Անմիջապես կապ ենք հաստատել երեխայի ծնողների և հիվանդանոցի ղեկավարության հետ: Փոքրիկի ծնողներին ևս հրավիրել ենք նախարարություն, իրականացվել է նաև բժիշկների կոնսիլիում, որի շրջանակներում քննարկվել են բուժման հետագա անելիքները։ 

Այնուհետև այցելեցինք նաև «Արաբկիր» ԲԿ `դեպքի մանրամասներին և իրավիճակին ավելի խորությամբ ծանոթանալու համար: Առողջապահության նախարար Arsen Torosyan անմիջական վերահսկողությամբ ձեռնարկվել և շարունակվում են իրականացվել բոլոր հնարավոր և անհրաժեշտ միջոցառումները փոքրիկի առողջական վիճակը կայունացնելու համար»։

Հիշեցնենք,որ երեխայի ծնողները պնդում են, թե փոքրիկի վիճակը վատացել է հիվանդանոցում,մինչ այնտեղ տեղափոխելը երեխան այդքան ծանր վիճակում չի եղել: