Նախկին նախագահը 100 միլիոն դոլար փոխհատուցում է պահանջում

Նախկին նախագահը 100 միլիոն դոլար փոխհատուցում է պահանջում

ԱՄՆ նախկին նախագահ, առաջիկա նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը հարյուր միլիոն դոլար կպահանջի ԱՄՆ Արդարադատության նախարարությունից դատարանի միջոցով, որպես փոխհատուցում՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից Ֆլորիդա նահանգում իր Մար-ա-Լագո կալվածքում 2022 թվականին իրականացրած խուզարկության համար։

Այս մասին հայտնում է Fox News-ը։ Թրամփի փաստաբանները վստահ են, որ այդ խուզարկության ակնհայտ նպատակը եղել է քաղաքական հետապնդումը, իսկ ՀԴԲ եւ նախարարության գործողությունները խախտել են մի շարք ընթացակարգեր։ Թրամփի փաստաբաններն արդեն ծանուցում են ուղարկել Արդարադատության նախարարություն, որ մտադիր են դատարան դիմել։ Ներկայումս նախարարությունն ունի 180 օր ժամանակ, որպեսզի կարգավորի հարցը նախադատական կարգով, հակառակ դեպքում Ֆլորիդայի Հարավային շրջանի ֆեդերալ դատարան հայց կներկայացվի։