Ամուսնուս վիճակը վատ է. Բաքվի հիվանդանոց տեղափոխված լիբանանահայ Վիգենի կինն ահազանգում է

Ժամեր առաջ տեղեկություն տարածվեց, որ Բաքվի բանտում հացադուլ հայտարարած լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է բաժանմունքում:
«Հրապարակ»-ը կապ հաստատեց Վիգենի կնոջ՝ Լինդայի հետ, ով հաստատեց այդ տեղեկությունը.
«Հավաստի տեղեկություններ ստացա, որ ամուսինս հիվանդանոցում է։ Ես կապ հաստատեցի Կարմիր Խաչի Լիբանանի ներկայացուցչի, որն էլ իր հերթին կապ էր հաստատել ԿՄԽԿ Վրաստանի իր գործընկերների հետ:
Ինձ ասացին, որ Վիգենը տառապում էր ցավերից և հիվանդանոց չէր տեղափոխվել։ Նրան զննել էր բանտի բժիշկը։ Գիտեի, որ Կարմիր Խաչը կայցելի, բայց ամսաթիվը չգիտեի»։
Լինդան ասաց, որ ամուսնու հետ վերջին անգամ զրուցել է 20 օր առաջ, բայց չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ են խոսել:
«Ես ոչ մեկի չեմ վստահում, միայն բանում եմ վստահ՝ ամուսնուս վիճակը լավ չէ»,-եզրափակեց Վիգենի կինը:
Կարծիքներ