Դանի Ալվեսը կարող է տեղափոխվել Թուրքիա

Դանի Ալվեսը կարող է տեղափոխվել Թուրքիա

Globesport-ի փոխանցմամբ Բրազիլիայի հավաքականի ավագ Դանի Ալվեսի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է թուրքական «Ֆեներբախչեն»։ 
Թուրքիայում կարիերան շարունակելու հնարավորությունից զատ, բրազիլիացի ֆուտբոլիստը այլ առաջարկներ ևս ունի։

Նշվում է, որ ֆուտբոլիստին իր թիմում տեսնելու ցանկություն է հայտնել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։ Ալվեսն ու իսպանացի մասնագետը համագործակցության փորձ արդեն ունեն։ Ֆուտբոլիստը կատալոնացի մասնագետի գլխավորությամբ հանդես է եկել «Բարսելոնայում»։

Հիշեցնենք, որ 36- ամյա Ալվեսը ամռանը ազատ գործակալի կարգավիճակով լքեց փարիզյան ՊՍԺ-ն։