Կորոնավիրուսային իրավիճակը Վրաստանում՝ նոյեմբերի 24-ին

Կորոնավիրուսային իրավիճակը Վրաստանում՝ նոյեմբերի 24-ին

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 3.128 դեպք։ Մեկ օրվա կտրվածքով, կորոնավիրուսից մահացել է 39 մարդ։ Այս մասին հայտնում է StopCov կայքը։ Համավարակի սկզբից ի վեր, Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 111 818 մարդու։

Վերջին մեկ օրում առողջացել է 3.045 մարդ։ Համավարակի սկզբից ի վեր, կորոնավիրուսից առողջացածների թիվը կազմում է 92 215 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 1051 մարդ։ Ներկայումս կարանտինում է 2.102 մարդ, հիվանդանոցներում` 6.192 մարդ, իսկ քովիդ հյուրանոցներում` 3.739 մարդ: