Պուտինը շնորհավորեց Լուկաշենկոյին

Պուտինը շնորհավորեց Լուկաշենկոյին

Կրեմլի պաշտոնական կայքի համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին, նախօրեին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու առիթով։

Պուտինը հույս է հայտնել, որ Լուկաշենկոյի հետագա գործունեությունը կնպաստի ռուս-բելառուսական հարաբերությունների զարգացմանը բոլոր ուղղություններով, եւ կխորացնի համագործակցությունը ԱՊՀ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ մասով, ինչը անխոս համապատասխանում է Ռուսաստանի եւ Բելառուսի եղբայրական ժողովուրդների շահերին։