Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո Ավստրիայում 40 մարդ է մահացել

Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո Ավստրիայում 40 մարդ է մահացել

Ավելի քան 40 մարդ է մահացել Ավստրիայում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո։ Այս մասին հայտնում է ավստրիական առողջապահական BASG գերատեսչական գործակալությունը։ Պատվաստումներն իրականացվել են Pfizer/BioNTech ընկերության արտադրած պատվաստանյութով։

Բոլոր 41 մահերի դեպքում իրականացվում են հետազոտություններ, պարզելու համար, թե արդյոք մահվան պատճառները կապ ունեն պատվաստման հետ։ Առայժմ դա հերքվել է միայն երեք մահվան դեպքի պարագայում։ 11 մարդու մոտ պատվաստումը իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության ինկուբացիոն շրջանում, որի ընթացքում մահացել են։ 19-ի մոտ էլ առկա են եղել լուրջ հիվանդություններ։ Հայտարարության մեջ նշվում է, որ ֆոն հանդիսացող հիվանդությունները հաշվի առնելով, կարելի է սպասել, որ 290 մարդուց մեկը կարող է մահանալ 80 տարեկանից բարձր տարիքային խմբում մեկ շաբաթվա ընթացքում, անկախ պատվաստումներից։