Ինչի ես պակաս նախարա՞ր եմ․․․

 Ինչի ես պակաս նախարա՞ր եմ․․․

Սևանի տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում և փակել են Երևան- Սևան մայրուղին։ Պատճառն այն է, որ Սևանի շուրջ ստեղծված աղմուկի պատճառով այցելուների քանակը կտրուկ նվազել է։ Վերևներից որևէ կոնկրետ քայլ չկա։   Մասնակիցների հետ հանդիպում է ունեցել Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Հետաքրքիրն այն է, որ հենց նա է մասնակիցների հետ հանդիպմանը մասնակցում։ Բա ու՞ր են էն մեծ- մեծ խոսողները, որ իրենց հեղինակությունն ու խոսքի ուժը ի ցույց դնեն։ Հետաքրքիր ձևով հարցին մոտեցավ․ առաջարկեց փողոցը բացել ու սպասել մինչև չորեքշաբթի․ «Եթե այդ օրը հայտարարություն չլինի, ես գալու եմ իրար հետ ճանապարհը փակենք»։ Նախարարների հետ էին ուզում հանդիպել, ասաց․ «Ինչի ես պակաս նախարա՞ր եմ»:

Երբ որ ասում ենք, որ մարդը պիտի ճանապարհ անցած լինի, կազմակերպչական փորձ ունենա, որ խոսքը հավատ ներշնչի, իզուր չենք ասում։

Փողոցը բաց է։