Ցուցադրել է առաջին մարսագնացը

Ցուցադրել է առաջին մարսագնացը
Ցուցադրել է առաջին մարսագնացը

Իլոն Մասկը հայտարարել է, որ SpaceX ընկերությունը ավարտել է Starship տիեզերանավի պատրաստման աշխատանքները, որը հանդիսանում է առաջին մարսագնացը։ Այս մասին Մասկը գրել է իր թվիթերյան էջում՝ հրապարակելով նաեւ համապատասխան լուսանկարներ։ Starship-ը հանդիսանում է նաեւ լուսնագնաց եւ առաջին աէրոտիեզերական սարքն է, որը պատկանում է մասնավոր ընկերությանը։ Այս տիեզերանավով է Լուսին մեկնելու առաջին լուսնագնաց տուրիստը, ով գնել է դեպի Լուսին մեկնելու տուր-փաթեթը։ Վերջինս ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեդձավան է։ Նրա հետ Լուսին կմեկնեն նաեւ ութ արվեստի գործիչներ՝ նկարիչ, երաժիշտ, ռեժիսոր եւ մոդելավորող։