Անտառային հրդեհներ Թուրքիայում
Անտառային հրդեհները շարունակվում են Թուրքիայի Խաթայ եւ Բիլեջիկ նահանգներում։ Համաձայն Haber Global-ի Խաթայ նահանգի Արսուզ շրջանում կրակն արդեն հասել է բնակելի տներին՝ ստեղծելով սպառնալիք տեղի բնակիչների համար։ Փչող ուժգին քամին նպաստում է կրակի տարածմանը եւ խանգարում հրդեհաշիջման աշխատանքներին։
Կրակի նոր օջախ է առաջացել Քուրդքյոյ եւ Ահմեդփինար գյուղերի միջեւ՝ Բիլենջիկ քաղաքում։ Կրակի դեմ պայքարելու համար իշխանությունները զգալի ուժեր են կուտակել։ Հրդեհի գոտում կենտրոնացված է 28 հրշեջ մեքենա, 87 հրշեջների հաշվարկ։ Ներգրավված է նաեւ հրշեջ ուղղաթիռ։
Կարծիքներ