Ահաբեկիչը ոչնչացված է

Ահաբեկիչը ոչնչացված է

Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում օրեր առաջ ահաբեկչություն իրականացրած Շարիֆ Շեկատը լիկվիդացված է։ Այս մասին հայտնում է France Info-ն։ Ըստ հրապարակման, Շեկատը փորձել է թաքնվել Մայնաու շրջանում։ Նա սպանվել է այն բանից հետո, երբ սկսել է դիմադրել իրեն ձերբակալելու եկած ոստիկաններին եւ հրազենային կրակ է բացել։ Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան Ստրասբուրգում նրա կողմից իրականացված ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 3, վիրավորվել 13 մարդ։