Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից 5,2 հազար դեպք

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից 5,2 հազար դեպք

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 5241-ով։ Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է մոտ 878 հազարի։ Վերջին քսանչորս ժամում կորոնավիրուսից մահացել է 119 մարդ։ Համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացությունների թիվը կազմում է մոտ 14,8 հազար մարդ։ Մեկ օրում առողջացել է կորոնավիրուսից ավելի քան 7,2 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից առողջացածն երի թիվը կազմում է մոտ 684 հազար մարդ։

Օգոստոսի 7-ի դրությամբ, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է մոտ 19,3 միլիոնի։ Մահացությունների ընդհանուր թիվը մոտ 718 հազար է, առողջացածներինը՝ մոտ 12,4 միլիոն մարդ։