Ո՞վ կփոխարինի Արման Աբովյանին

Ո՞վ կփոխարինի Արման Աբովյանին

Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Որոշում է կայացվել, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում Արման Աբովյանին փոխարինելու է ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով Երևանի ավագանու շարքերը համալրելու է Լյուդմիլա Սարգսյանը: