Քաղցկեղը կարելի է հայտնաբերել ախտանշանների ի հայտ գալուց տարիներ առաջ․ գիտական նոր բացահայտում

Քաղցկեղը կարելի է հայտնաբերել ախտանշանների ի հայտ գալուց տարիներ առաջ․ գիտական նոր բացահայտում

Ամերիկացի եւ չինացի գիտնականները կարողացել են ստեղծել մի ախտորոշման մեթոդ, որով հնարավոր է դառնում քաղցկեղը հայտնաբերել ախտանշանների ի հայտ գալուց դեռ չորս տարի առաջ։ Այս մասին հայտարարել է Nature Communications հանդեսըտ։ Մեթոդը կարող է հայտնաբերել քաղցկեղի մի քանի տեսակ՝ ստամոքսի, կերակրափողի, թոքերի, լյարդի եւ այլն։ Գիտնականները հայտարարել են, որ մեթոդի վերջնական նպատակը ամենամյա պարբերական արյան անալիզների հետ այն կիրառելն է, հիվանդությունը ամենավաղ փուլերում հայտնաբերելու եւ համապատասխան կանխիչ գործողություններ իրականացնելու համար։ Նոր մեթոդը 91 տոկոս արդյունավետություն է ցուցաբերել։ Մեթոդը արդեն ձեւավորված նորագոյացությունն է հայտնաբերում իր ամենավաղ փուլերում եւ չի կարող օրինակ պարզել, թե մարդը հակված է արդյոք քաղցկեղ ունենալու թե՝ ոչ։