Լուսանկարներով ցույց տված փշալարերով ցանկապատ մենք չենք տեսել

 Լուսանկարներով ցույց տված փշալարերով ցանկապատ մենք չենք տեսել

Լուսանկարներով ցույց տված փշալարերով ցանկապատ մենք չենք տեսել, այս տարածքում չկա։ Այս մասին այսօր Կիրանցում Բագրատ Սրբազանին հանդիպելիս ասել են բնակիչները:

«Ամեն դեպքում գնանք, փորձենք արձանագրել, միգուցե մի թաքնված տեղում գտնենք։ Չկա նման բան: Այդպիսի ցանկապատ կամ փշալար գոյություն չունի: Բայց հստակ է, որ բացի այն, որ պետական ամբողջ սահմանը քանդված է, նաեւ մարդկանց իրավունքներն են խախտված, սեփականության իրավունքը»,- արձագանքել է Բագրատ Սրբազանը: