Փաշինյանը նիստ է վարում․ ի՞նչ հարցեր են քննարկում

Փաշինյանը նիստ է վարում․ ի՞նչ հարցեր են քննարկում

Այսօր՝ հունիսի 14-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Նիստի օրակարգում է ընդգրկված 58 հարց, որից 55-ը չեն զեկուցվում, ևս երեք հարց էլ գաղտնի է հանդիսանում։

Նիստի օրակարգում ընդգրկված են մասնավորապես «Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին, տարածք հետ վերցնելու, ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին, ոռոգման նպատակով 2024 թվականին Սևանա լճից ջրառի մասին, պետական գույքն օտարելու մասին ու այլ հարցեր։