"Հրապարակի" տեղեկություններով՝ շաբաթ օրը հրավիրվել է Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որի ընթացքում դրվել է ՀՀՇ վարչության անդամ Խաչատուր Քոքոբելյանի հեռացման հարցը. կասկածներ են եղել, որ Քոքոբելյանը համագործակցում է իշխանությունների հետ եւ ՀԱԿ-ի ներքին ինֆորմացիան է նրանց տրամադրում: Որպես փաստարկ բերվել է այն, որ վերջինս բիզնես ունի, որին իշխանությունը ձեռք չի տալիս: Մեր տեղեկություններով՝ Քոքոբելյանին պաշտպանել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, որը սպառնացել է Քոքոբելյանին հեռացնելու դեպքում հրաժարականի դիմում ներկայացնել: ՀԱԿ-ում եւ ՀՀՇ-ում բոլորը խուսափում են մանրամասներ տրամադրելուց եւ մեկնաբանություններից: Ի դեպ, Խաչատուր Քոքոբելյանը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից: Առայժմ միայն հայտնի է, որ քաղխորհրդի նիստին միջամտել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, կանխելով Զուրաբյանի կողմից հետագա կտրուկ քայլերը եւ ՀՀՇ-ի ներսում պառակտումը:
Կարդալ ավելին...
Կարծիքներ