Քրեական լուրեր

Քրեական լուրեր
Մայիսի 10-ից մինչեւ հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզում գրանցվել է 5 ինքնասպանություն եւ ինքնասպանության փորձ: Այս թիվը որպես վիճակագրություն շատ բարձր չէ, բայց հասարակական հնչեղություն ունի: Հինգից երեք դեպքը տեղի է ունեցել Նոյեմբերյան քաղաքում  եւ ավարտվել է մահվան ելքով, իսկ երկու ինքնասպանության փորձը` Իջեւանի տարածաշրջանում: Հինգից չորս դեպքը կատարվել է սոցիալ-կենցաղային դրդապատճառներով, իսկ մեկ դեպքում քաղաքացին ինքնասպանություն է գործել անբուժելի հիվանդության պատճառով: