Վիգեն Խաչատրյանը լքել է "Միկան"

Վիգեն Խաչատրյանը լքել է "Միկան"
Մեզ հասած տեղեկություններով, Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Լոռու մարզպետ, ԱԺ հանձնաժողովի նախագահ աշխատած Վիգեն Խաչատրյանը, որ մի քանի տարի առաջ նշանակվել էր Միկա Բաղդասարովի խորհրդական, ապա ֆուտբոլային "Միկա" թիմն էր ղեկավարում, ազատվել է աշխատանքից: Ըստ որոշ լուրերի, նրան աշխատանքային առաջարկություն են արել: Թե խոսքն ինչ առաջարկի մասին է, մեզ չհաջողվեց ճշտել, սակայն մոտ ժամանակներս հրամանը կլինի: Նկատենք, որ Վ. Խաչատրյանը ժամանակին խզել էր կապերը Տեր-Պետրոսյանի թիմի հետ եւ այս իշխանությունների նկատմամբ չեզոք դիրք էր պահպանում: