Հանրային հեռուստառադիոընկերության "Ռադիոլուր" լրատվական-վերլուծական ծրագրի եւ "Հայլուրի" համակարգող` Սերժ Սարգսյանի մամուլի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանը, մեր տեղեկություններով, նախապատրաստել է "Հայլուրի", այպես ասենք՝ աստիճանական ժողովրդավարացման ծրագիր, որը կավարտվի 2012-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի նախօրեին: Ինչպես ցույց է տալիս "Հայլուրի" հպանցիկ մոնիտորինգը, այդ ծրագիրն արդեն սկսել են փորձարկել, եւ եթերում արդեն պրոբլեմային նյութեր են երեւում: Հիշեցնենք, որ նմանատիպ խնդիր իշխանությունները 2003-ի նախագահական ընտրություններից հետո դրել էին "Ռադիոլուրի" պարագայում, որը եւ մասամբ հաջողվեց: Ի դեպ, "Ռադիոլուրին" տրված որոշակի ազատությունները ժամանակին նյարդայնացնում էին հայլուրականներին, որոնք բողոքում էին, թե ինչու նրանց դա կարելի է, իսկ իրենց` ոչ: Ինչ վերաբերում է Սամվել Ֆարմանյանի անձին, ապա վերջինս հասցրել է "Նորքում" բավական լավ իմիջ ձեռք բերել, քանի որ բարեւում, շատ սիրալիր զրուցում է անգամ հավաքարարների եւ այլ տեխնիկական աշխատողների հետ: Անգամ ժամանակ առ ժամանակ նրանց համար խնջույքներ է կազմակերպում: Իսկ լրագրողական, հետկապես "Հայլուրի" աշխատակազմի հետ կապված՝ Սամվել Ֆարմանյանը, մեր տեղեկություններով, բավականին պահանջկոտ է, ինչի արդյունքում նախկին աշխատակազմը սկսել է աշխատել բավականին ծանրաբեռնված ռեժիմով: Այս ամենին զուգահեռ, Ֆարմանյանի "Հայլուրը" նաեւ քաղաքական խնդիրներ է լուծում, ասենք՝ Հովիկ Աբրահամյանի եթերում երեւալու հաճախականությունը կտրուկ նվազել է:
Կարծիքներ