Գազ՝ միայն քվեների դիմաց

Գազ՝ միայն  քվեների դիմաց
Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղը գազիֆիկացված չէ: Գյուղի բնակիչները եզրակացնում են, որ իշխանությունները վրեժ են լուծում իրենցից, որովհետեւ իրենք ընտրություններին ամենաքիչը նրանց օգտին են քվեարկել: Այստեղ նախընտրել են իրենց ձայնը փոշիացնել` տարբեր քաղաքական ուժերին "պտիչկա" դնելով, միայն թե իշխանություններին հնարավորինս դեմ լինեն: Իսկ ահա ասում են, որ Այրումը քաղաքի կարգավիճակ ստացավ այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը խոստացավ այրումցիների քվեները ստանալուց հետո բնակավայրին քաղաքի կարգավիճակ շնորհել: Ավելի շատ ավանի տպավորություն թողնող Այրումը Քոչարյանի ձեռամբ քաղաք դարձավ` շնորհիվ քվեների: Փաստորեն, այրումցիներն իրենց քվեներն ավելի թանկ էին վաճառել մնացած տեղերի բնակիչներից: