Փնտրեք կնոջը

Փնտրեք կնոջը
Այս օրերին, երբ բախումներ են տեղի ունենում Ղրղզստանի Օշ եւ Ջալալաբադ քաղաքնեում, որտեղ ուզբեկների եւ ղրղզների միջեւ կոնֆլիկտային իրավիճակ է հասունացել, նմանօրինակ իրադրություն է ծագել նաեւ Տավուշի մարզում: Պարզապես այստեղ ոչ թե այլազգիներն են կոնֆլիկտի սուբյեկտները, այլ երկու կողմում էլ հայեր են: Այսպես.  Բագրատաշեն եւ Զորական գյուղերի միջեւ միջգյուղական լուրջ բախում է տեղի ունեցել: Լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, կռվի պատճառը եղել է մի աղջիկ, որի համար իրար հետ վիճել, նույնիսկ միմյանց դանակահարել են երկու գյուղերի երիտասարդները: Ի դեպ, ժամանակին Զորականում են վերաբնակվել հայտնի Չարդախլու "հերոս" գյուղի փախստականները: Ասում են, որ լավ է՝ գյուղերի միջեւ մոտ 10 կիլոմետր տարածություն կա, այլապես բախումն ավելի մեծ կլիներ` կոնֆլիկտին կարող էին մասնակցել նաեւ ծեր ու մանուկ, ու կռիվն ավելի մեծ կլիներ: Իսկական մի կաթիլ մեղրի պատմություն: Երեկ նման մի արտառոց տեղեկություն էլ ստացանք. Ծիծեռնակաբերդի այգուց հիվանդանոց են տեղափոխվել երկու երիտասարդներ՝ աղջիկ ու տղա՝ երկուսն էլ դանակահարված:  Բուժօգնություն ստանալուց հետո աղջիկը պատմել է, որ իր եւ նշանածի միջեւ վեճը ծագել է՝ կապված առաջիկա հարսանիքի պատճառով: Տղան նախ դանակահարել է աղջկան, ապա՝ ինքն իրեն: Արդյունքում երկուսն էլ հայտնվել են հիվանդանոցում, իսկ տղան՝ հետագայում նաեւ հնարավոր է պատժիչ վայրերում: