Իշխանությունները վախեցած են

Իշխանությունները վախեցած են




Ընդդիմությունը վճռական որոշում է կայացրել վերանվաճել Ազատության հրապարակը, իշխանությունը որոշել է պահել այս կարեւոր "բաստիոնը": Երեկ այս առումով առաջին ճակատամարտն են տվել նախկին քաղբանտարկյալներն ու ընդդիմության ակտիվիստները: Տպավորիչ նստացույց է եղել: Հետաքրքիրն այն է, որ իշխանությունը սկսել է վախենալ ցանկացած զանգվածային ակցիայից: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել, թե ինչու են մերժել երգիչ-երգչուհիների հայտը՝ "Մոսկվա" կինոթատրոնի մոտ հունիսի 19-ին ի պաշտպանություն հայոց լեզվի համերգա անցկացնելու մասին: "Կինոթատրոնի բնականոն աշխատանքին խոչընդոտելու" պատճառաբանությունը տվյալ դեպքում ընդամենը շղարշ է: