Հանրահայտ դերասան Վարդան Պետրոսյանը կրկին Երեւանում է եւ իր հետ բերել է նոր՝ «Վարք Հայաստանի» ներկայացումը, որը մեր վերքերի ու վարքի մասին է: «Վտանգված է այն ժողովրդի կյանքը, որը պատմությունից դասեր չի քաղում՝ անընդհատ նույն փորձությունները գալիս են եւ վերածվում են փորձանքի: Անցյալի հերոսական էջերը մեզ արիացնում, անցյալի ողբերգական էջերը ազնվացնում են, որովհետեւ սուգը եւ ողբերգությունը անընդհատ մեզ սրբացնում եւ ազնվացնում են»,-ասել է Վարդան Պետրոսյանը:
Կարծիքներ