Թույնը ելավ ջրի երես

Թույնը ելավ ջրի երես
Նուբարաշենում, պարզվում է, թունաքիմիկատների գերեզմանոց կա, որտեղ մարտ ամսին ինչ-որ մեկը փորել է եւ վտանգավոր իրավիճակ ստեղծել. տասնամյակներ այստեղ պահպանվող թունավոր նյութերը ելել են մակերես: Եւ քանի որ այստեղ սողանքային հողեր են, վտանգը սկսել է տարածվել դեպի բնակավայրեր: Չորս ամիս անց այս մասին տեղեկացած կամ ժամանակին տեղեկացած, բայց նոր-նոր անհանգստացած վարչապետը երեկ ացելել է գերեզմանոց, որ տեսնի, թե ինչպես են ընթանում թույները թաղելու աշխատանքները: Նա հավատացրել է, որ բոլոր "համայնքները տեղյակ են այս մասին՝ ուշադիր կլինեն":