Հին եւ նոր ընկերներ

Հին եւ նոր ընկերներ
Վերջին շրջանում երեւանյան սրճարաններում բավականին հաճախ են տեսնում Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին  եւ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին սրճելիս: "Հրապարակի" մի աղբյուր տեղեկացրեց, որ ներկայումս Բեգլարյանի եւ Խաչատրյանի հարաբերությունները շատ լավ են, եւ նրանք տանդեմ են կազմել: Այս լուրն ուշագրավ է  պաշտոնապես չհաստատված այն  լուրերի ֆոնին, որ "Հովիկ Աբրահամյան-Սերժ Սարգսյան եւ թիմ" հարաբերությունների ամենասրված ժամանակ, երբ Գագիկ Խաչատրյանին հանձնարարվել էր ստուգումներ իրականացնել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում, վերջինս սպառնացել էր հրաժարականի դիմում ներկայացնել: Մինչդեռ Գագիկ Բեգլարյանի ոչ այնքան ջերմ հարաբերությունները Ծառուկյանի հետ հատկապես  երեւակվում էին Երեւանի քաղաքապետարանում ԲՀԿ խմբակցության ընդդիմադիր կեցվածքով: Թերեւս դա էր պատճառը, որ Գագիկ Ծառուկյանը Երեւանի քաղաքապետարանում ԲՀԿ խմբակցության ղեկավարին  մոտ մեկ ամիս առաջ փոխեց: Ասում են` դա արվել է անձամբ Սերժ Սարգսյանի հրահանգով: