Ձվարտադրողները դեմպինգ են արել

Ձվարտադրողները դեմպինգ են արել
Այս տարի շուկայում եւ փողոցում վաճառվող մրգի եւ բանջարեղենի գները աննախադեպ բարձր են: Հայաստանի տնտեսական մրցակցության  հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանը "Հրապարակին" հայտնել է, որ հանձնաժողովը տնտեսվարողների, այլ ոչ թե անհատ գյուղացիների կողմից վաճառվող ապրանքների նկատմամբ կարող է վարույթներ հարուցել, այն էլ հակամրցակցային համաձայնության, դեմպինգի  կասկածի դեպքում: Հանձնաժողովը մրգի եւ բանջարեղենի շուկայում մշտադիտարկում է անցկացնում, սակայն, ըստ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղարի, վարույթ հարուցելու առիթ դեռ չի եղել: Փոխարենը հանձնաժողովը դեմպինգի վերաբերյալ հայց է հարուցել ձու եւ թռչնամիս արտադրող 5 տնտեսվարողների նկատմամբ` "Արաքս թռչնաբուծականի", "Լուսակերտի տոհմային թռչնաբուծականի", "Արզնու ֆաբրիկայի", "Աշտարակ ձու" ՍՊԸ-ի եւ Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի  նկատմամբ: