Երդում տվեց

Երդում տվեց
Վերջին շրջանում բոլոր նորանշանակ դատավորները դատախազության համակարգից են: Նրանք, որպես կանոն, մեղադրական հակվածություն ունեն եւ բոլորը քրեական իրավունքի մասնագետներ են, մինչդեռ նրանց մի մասը ստիպված է լինելու քաղաքացիական գործեր լսել: Երեկ երդում տված Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների նորանշանակ դատավոր Արթուր Մկրտչյանն օրինակ` ժամանակին Վանաձորի դատախազն էր: Նա նշանակվել է Կենտրոն դատարանի նախագահ նշանակված Ռուբեն Վարդազարյանի փոխարեն, որը քաղգործեր էր լսում: