Մեծ հռետորը

Մեծ հռետորը
"Ուզում եմ փառք տալ բարձրյալ Աստծուն, որ մենք բոլորս այստեղ հավաքված ուրախանում ենք: Ես ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել գյումրեցիների եւ իմ անունից, եւ էն ննջեցյալների անունից, որոնք 22 տարի առաջ ննջեցին, բայց իրենց հոգիները մեզ հետ են, Հայաստանի Հանրապետության նախագահին, որ էս ծանր պայմաններին, երբ ամբողջ աշխարհը, հզոր պետությունները կրիզիսի տակ կքած են, բայց մեր կառավարությունը կարողացավ էդ հսկայական գումարները դնել անօթեւաններին բնակարաններով ապահովելու համար"- երեկ մեծ հռետորին վայել խոսք է ասել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ "Մուշ 2" նորակառույց թաղամասի բացման արարողության ժամանակ: