"Ժառանգությունն" ականապատում են

"Ժառանգությունն" ականապատում են
"Ժառանգություն" կուսակցության այսօր կայանալիք համագումարը կարող է իրոք ջրբաժան դառնալ: Մեզ հասած տեղեկություններով՝ իշխանությունը որոշել է "Ժառանգություն" կուսակցության վարչություն ներմուծել պրոիշխանական տարրերի, որոնք, բնականաբար, այս փուլում չեն բացահայտվելու: Բացահայտվելու են միայն ընտրությունների ժամանակ, երբ քաղաքական դաշտում ջրբաժանի ու որեւէ ուժի սատարելու խնդիր առաջ գա: Ընտրական գործընթացները գծագրողները որոշել են "ստոպ տալ" Բարսեղ Բեգլարյանի կուսակցություն ստեղծելու պրոյեկտին, փոխարենը "փչել" ՕԵԿ-ը, նաեւ փորձել "դուրս գալ" "Ժառանգության" վրա: Եթե այս ծրագիրն իրականանա, "Ժառանգությանը" վերապահվելու է նախկինում ՕԵԿ-ի՝ ընդդիմությունից ձայներ խլելու դերը: Եթե հիշում եք, ՕԵԿ թեկնածուն նախորդ ընտրություններում 300 հազար ձայն խլեց ընդդիմադիր հատվածից: Թե ինչ հանգուցալուծում կլինի "Ժառանգության" պարագայում, թերեւս ցույց կտա կուսակցության վարչության այսօր հաստատված անդամացուցակը: