Մանուչարյանն ակտիվացել է

Մանուչարյանն ակտիվացել է
Մեկ ամիս առաջ մեր թղթակիցը դիմել էր "Ղարաբաղ" կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանին՝ հարցազրույց տալու խնդրանքով: Մերժումը եղել էր միանշանակ՝ հարցազրույց չեմ տալիս: Վերջին շրջանում պրն Մանուչարյանը խախտել է լռության ուխտը՝ մի քանի թերթերում հարցազրույցներ է տվել: Ավելին՝ նրա ներկայացուցիչը պարբերաբար զանգահարում է խմբագրություններ եւ առաջարկում հարցազրույց վերցնել նրանից: Իսկ նա, որպես կանոն, ակտիվանում է քաղաքական մեծ փոփոխությունների շրջանում: